Ստամբուլում զինված հարձակում է տեղի ունեցել Իսրայելի հյուպատոսության վրա

Թուրքիայի իշխանություններն արդեն սկսել են միջադեպի հետաքննությունը։
Sputnik
Ստամբուլում Իսրայելի հյուպատոսության վրա զինված հարձակում է տեղի ունեցել, հայտնում են թուրքական լրատվամիջոցները: Նախնական տվյալներով՝ հարձակման հետևանքով մեկ ոստիկան վիրավորվել է, երեք հարձակվողները սպանվել են:
Ինչպես հայտնել է Թուրքիայի արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքը, իշխանություններն արդեն սկսել են միջադեպի հետաքննությունը:
Նշենք, որ հյուպատոսությունը գտնվում է Ստամբուլի Լևենթ թաղամասում՝ բիզնես կենտրոնի յոթերորդ հարկում։