ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Artemis տիեզերական առաքելությունը, Լուսնի շուրջը պտտվելուց հետո, օդանավը կրկին ուղղել է դեպի Երկիր։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։
Ամերիկյան Artemis II տիեզերանավը 1969 թվականի «Ապոլլոն 11»–ի առաքելությունից ի վեր առաջին անգամ է դեպի Լուսին է թռել։ Նոր տիեզերանավը Երկրից հեռացել է մոտավորապես 407 հազար կմ՝ գերազանցելով 1970 թվականին «Ապոլլոն 13»-ի ռեկորդը (400 հազար կմ)։
Այս թռիչքի փորձը հաշվի առնելով` NASA-ն առաջիկա երկու տարիների ընթացքում մտադիր է տիեզերագնացներին իջեցնել Լուսնի հարավային բևեռի վրա։
Տիեզերագնացները` երեք ամերիկացի և մեկ կանադացի, թռիչքի ժամանակ Լուսնի մակերևույթի վրա տեսել են «Ապոլլոն 12» և «Ապոլլոն 14» տիեզերանավերի վայրէջքի վայրերը։
Տիեզերագնացները մոտեցել են Լուսնին 6500 կմ հեռավորության վրա` բարձր կետայնությամբ տեսախցիկներով լուսանկարելով Լուսնի մակերևույթը։
Լուսնի շուրջ թռիչքը տևել է 7 ժամ, այն կտևի 10 օր։ Տիեզերագնացները Կանավերալ հրվանդանից դուրս են եկել ապրիլի 1-ին և Երկիր կվերադառնան ապրիլի 10-ին՝ իջնելով Խաղաղ օվկիանոսում։