ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Սևանում «Լիլակե» նոր կառուցվող հյուրանոցում շինարարական աշխատանքներ կատարելու ընթացքում բարձրությունից ընկել ու տեղում մահացել է 24–ամյա մի երիտասարդ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Կայքը պարզել է, որ նա Շիրակի մարզում հաշվառված 24–ամյա Աղասի Ս․–ն է` Արցախյան 44–օրյա պատերազմի մասնակից, և դեպքի օրը նա աշխատում էր «Սերոբ Դանիելյան» ԱՁ–ում` որպես շինարար։
«Սևան» բժշկական կենտրոն նրան տեղափոխել են արդեն մահացած վիճակում։
Նախաձեռնվել է քրեական վարույթ` աշխատանքային անվտանգության կանոնները չպահպանելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ հատկանիշներով։