Իրանը պատասխան է պատրաստել. ԱԳՆ–ն` հրադադարի առաջարկի մասին

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին հրադադարի երկփուլ ծրագիր է փոխանցել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Իրանը հրադադարի վերաբերյալ պատասխան է պատրաստել և հարմար պահի կտեղեկացնի այդ մասին։ Այս հայտարարությունն արել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
Ավելի վաղ «Reuters»-ը, հղում անելով իրազեկ աղբյուրին, հայտնել էր, որ Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին հրադադարի երկփուլ ծրագիր է փոխանցել, որը կարող է ուժի մեջ մտնել երկուշաբթիից։ «Axios»-ի տվյալներով՝ ԱՄՆ-ն և Իրանը քննարկում են 45-օրյա հրադադարի հարցը։
աղային նշել է՝ Իրանը չի ամաչում իր օրինական պահանջների մասին հայտարարելուց, իսկ այն փաստը, որ կարող է առաջարկների վերաբերյալ իր դիրքորոշումն արագ շարադրել, չպետք է դիտարկվի որպես շփոթվածության նշան։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 18–ին հայտնի դարձավ, որ սպանվել են նաև Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, նրա որդին ու հատուկ օգնականը` Մորթեզա Լարիջանին։
Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: