ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի - Sputnik. Էրեբունի վարչական շրջանի Նուբարաշենի խճուղուն հարող 8,5 հա տարածքում ստեղծվում է նոր անտառաշերտ։ Այս մասին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Սիրարփի Հայկազյանը։
Աշխատանքները մեկնարկել են 2025 թվականի նոյեմբերից։
«Նախատեսվում է շուրջ 10 հազար ծառ տնկել։ Մինչ այս պահը ջրավազանի, պոպմակայանի և ոռոգման համակարգի անցկացման աշխատանքներ են իրականացվել։ Ընթացիկ ամսվա վերջում ծառատունկ էլ ենք նախատեսում իրականացնել»,- ասաց Հայկազյանը։
Նրա խոսքով՝ պայմանագիրը մինչև հոկտեմբերն է, բայց հիմնական մասն արվելու է ապրիլին, իսկ անհրաժեշտության դեպքում աշնանն էլ աշխատանքներ կարվեն։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ չզլացավ և իրենց քննադատողներին կրկին անգամ հիշեցրեց, որ 60 հա անտառածածկ տարածք է ավելացել մայրաքաղաքում իրենց պաշտոնվարման օրոք։ Հորդորեց նման ծրագրերից շատ խոսել, որպեսզի քննադառությունն ավելի քիչ լինի։