Ան–26 ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է Հյուսիսային նավատորմի ավիացիայի հրամանատարը

Պլանային չվերթ իրականացնող Ան-26 ինքնաթիռը Ղրիմի Կույբիշևո գյուղի շրջանում վթարի է ենթարկվել մարտի 31-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Ղրիմում Ան-26 ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է Հյուսիսային նավատորմի խառը ավիացիոն կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Օտրոշչենկոն։ Այս մասին հայտարարել է Մուրմանսկի մարզպետ Անդրեյ Չիբիսը։
Մարզպետն այսօր խորհրդակցությունը սկսել է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Հյուսիսային նավատորմի զոհված զինվորների։
«Անցյալ շաբաթ տեղի ունեցավ ողբերգություն։ Ղրիմում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով զոհվեցին Հյուսիսային նավատորմի զինվորները, որոնց թվում էր նաև ավիացիայի հրամանատար Ալեքսանդր Իվանովիչ Օտրոշչենկոն, որի հետ ընդամենը մի քանի օր առաջ հանդիպել էինք», - ասել է Չիբիսը։
Հիշեցնենք` մարտի 31-ին թռիչք կատարելիս Ան-26 ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ղրիմի Կույբիշևո գյուղի շրջանում։ Ինքնաթիռում եղել են անձնակազմի 7 անդամ և 23 ուղևոր, որոնք բոլորը զոհվել են: Նախնական տվյալներով՝ աղետի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել։
Կործանված Ան-26-ում նաև Հյուսիսային նավատորմի զինծառայողներ են եղել. Մուրմանսկի մարզպետ