Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ կա 1 զոհ, 2 վիրավոր

Շտապօգնության մեքենան ոստիկանության մոտ. Արխիվային լուսանկար
Դեպքի վայր ժամանած փրկարարները օգտագործել են հատուկ տեխնիկա վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս բերելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի - Sputnik. Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, որի հետևանքով կա 1 զոհ, 2 վիրավոր։ Այս մասին գրում է shamshyan.com–ը։
Նշվում է, որ ժամը 13։30-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 59 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ 26-ամյա Արամ Ո․-ի վարած «Kia Forte» մակնիշի և 21-ամյա Հայկ Օ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով վարորդները և 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր ժամանած փրկարարները օգտագործել են հատուկ տեխնիկա վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս բերելու համար։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականը։
Ավելի ուշ հիվանդանոցից տեղեկություն է ստացվել, որ վիրավորներից 21-ամյա Հայկ Օ․-ն, գիտակցության չգալով, մահացել է։ Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։