ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի - Sputnik. Ռուսաստաննիրենիրավունք է վերապահում Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրությունների համատեքստում փորձել հստակեցնել ՀՀ ղեկավարության ծրագրերը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մենք մեզ իրավունքենքվերապահում փորձել քննարկել մեր գործընկերների հետ նրանց ծրագրերը», – ասել է Պեսկովը «Վեստի» հաղորդաշարի լրագրող Պավել Զարուբինին՝ խոսելով Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասին:
Պեսկովը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն ունեն խորը պատմական արմատներ, Ռուսաստանն ու Հայաստանը բարեկամ երկրներ են, այդ իսկ պատճառով Երևանի քաղաքական ուղենիշները հետաքրքրություն են ներկայացնում Մոսկվայի համար:
«Հսկայականհայկական սփյուռքը, որն ապրում է Ռուասատանում, կազմում է ավելի քան 2 միլիոն մարդ։ Ուստի այն ուղենիշները, որոնք իր համար ընտրում է Հայաստանի ղեկավարությունը, մեզ մեծապես հետաքրքիր են», – նշել է Ռուսաստանի նախագահի խոսնակը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 1-ին բանակցություններ է վարել աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Բանակցությունների ընթացքում Պուտինն անդրադարձել է Հայաստանում կայանալիք ընտրություններին՝ կարևորելով քաղաքական գործընթացին բոլոր, այդ թվում՝ Ռուսաստանի հետ համագործակցությանն ուղղված ուժերի մասնակցությունը:
ՀՀ ԱԺ ընտրությունները նշանակված են 2026 թվականի հունիսի 7-ին։