ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի - Sputnik. 75 տարեկանում մահացել է մերձմոսկովյան մեքենաշինության գիտաարտադրական միավորման գլխավոր տնօրեն, գլխավոր կոնստրուկտոր Ալեքսանդր Լեոնովը: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Լեոնովի հարազատները:
Հայտնի ռուս կոնստրուկտորի մահվան պատճառը չի հաղորդվում:
Լեոնովի ղեկավարությամբ և անմիջական մասնակցությամբ մշակվել են «Ցիրկոն» հիպերձայնային հականավային թևավոր հրթիռը և «Ավանգարդ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների մարտական սարքավորումները։
Ձեռնարկությունը զբաղվում է նաև Երկրի հեռազգացման համար նախատեսված՝ «Կոնդոր» ընտանիքի ռադարային արբանյակների մշակմամբ և արտադրությամբ։