Իսրայելը հարվածներ է հասցնում Բեյրութի արվարձանի բնակելի շենքերին

Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել էին, որ սկսել են Բեյրութում լիբանանյան «Հզբոլլահի» ենթակառուցվածքները թիրախավորել։
Sputnik
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցնում Բեյրութի հարավային արվարձաններին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Հրթիռները հարվածել են Ջնահ և Ռուվեյս թաղամասերի բնակելի բարձրահարկ շենքերին։
Ջնահ թաղամասի մոտակայքում գտնվում են Չինաստանի դեսպանատունը և ամենամեծ ժամանակավոր բնակեցման կենտրոնը, որտեղ բնակվում են հարավային և արևելյան Լիբանանի` իրենց տներից տեղահանված ավելի քան 8000 քաղաքացիներ։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել էին, թե սկսել են Բեյրութում լիբանանյան «Հզբոլլահի» ենթակառուցվածքները թիրախավորել։
Իսրայելի և «Հզբոլլահի» միջև լարվածությունը վերսկսվել է 2026 թվականի մարտի 2-ի գիշերը, երբ լիբանանյան շարժումը սկսել է հրթիռային հարձակումները Իսրայելի տարածքի վրա՝ տարածաշրջանային իրավիճակի կտրուկ վատթարացման ֆոնին։ Ի պատասխան՝ Իսրայելը լայնածավալ հարվածներ է հասցրել Լիբանանին, այդ թվում՝ երկրի հարավային շրջաններին, Բեքաա հովիտին և Բեյրութի ծայրամասերին։ Մարտի 16-ին իսրայելական բանակը պաշտոնապես հայտարարել է հարավային Լիբանանում ցամաքային գործողության մեկնարկի մասին։
Օդաչուին փրկելու ԱՄՆ-ի առաքելությունը ձախողվել է. իրանական հրամանատարություն