ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման ընթացքում հնչեցված մտահոգություններին հայկական կողմը ըմբռնումով է մոտեցել: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Հայկական կողմը ըմբռնում է ցուցաբերել Ռուսաստանի արտահայտած մտահոգությունների նկատմամբ», - «Վեստի» հաղորդաշարի լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում նշել է Լավրովը:
Նրա խոսքով՝ ռուսական կողմը կհետևի, թե ինչպես են հարաբերությունները զարգանալու գործնականում:
Ապրիլի 1-ին Մոսկվայում կայացել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները: Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Ինչպես ավելի ուշ նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, բանակցությունները տևել են մի քանի ժամ և անկեղծ են եղել: