Ամոթ ձեզ, տիրադավ. Փաշինյանի մասնակցությամբ պատարագին միջադեպ գրանցվեց

Երբ Ժամկոչյանը վերջացրեց քարոզը և ասաց «Ամեն», հավատացյալներից մեկը բղավեց և դուրս եկավ եկեղեցուց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում այսօր Սուրբ Հարության տոնի պատարագին, որին ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջադեպ է գրանցել։
Նշենք, որ պատարագիչը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրաժարականը պահանջող և Փաշինյանի «բարենորոգմանը» միացած Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանն է։
Երբ Ժամկոչյանը վերջացրեց քարոզը և ասաց` Ամեն, հավատացյալներից մեկը բղավեց` «Ամոթ ձեզ , տիրադավ» և դուրս եկավ եկեղեցուց։
Հավելենք, որ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Սուրբ Հարության տոնի պատարագին Նիկոլ Փաշինյանից բացի ներկա էին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը և փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Խաչատրյանը։