ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Մեկ մարդ զոհվել է, ևս չորսը, այդ թվում՝ օտարերկրացի, տուժել են Ռոստովի մարզի վրա օդային հարձակման հետևանքով։ Այս մասին հայտարարել է Ռոստովի մարզպետ Յուրի Սլյուսարը:
«Տագանրոգում մեկ մարդ զոհվել է, չորսը՝ տուժել․ Տագանրոգի երեք բնակիչ և օտարերկրյա պետության մեկ քաղաքացի», – գրել է նա MAX-ում:
Մարզպետը հստակեցրել է, որ նրանք լուրջ վնասվածքներ են ստացել, երեքը գտնվում են ծանր վիճակում:
Տագանրոգի ծոցի ջրային տարածքում ԱԹՍ-ի բեկորներով վնասվել է օտարերկրյա պետության դրոշի տակ գտնվող բեռնանավը, առաջացած հրդեհը մեկուսացվել է: Նավը գտնվել է առափնյա գծից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։
Բացի այդ, Տագանրոգի վրա հրթիռային հարվածի հետևանքով վնասվել է կոմերցիոն ենթակառուցվածքը, մարդիկ տարհանվել են։
Սլյուսարը հավելել է, որ ՀՕՊ-ը անօդաչու թռչող սարքեր է խոցել Ազովի ծովի Տագանրոգի ծոցի ջրային տարածքում, Չերտկովսկի և Շոլոխովսկի շրջաններում:
ԱԹՍ-ները հարձակվել են նաև Տոլյատիի վրա. վիրավորվել է քաղաքի արդյունաբերական ձեռնարկություններից մեկի աշխատակիցը։
Սամարայի մարզպետ Վյաչեսլավ Ֆեդորիշչևի խոսքով՝ ԱԹՍ-ի հարձակման հետևանքով վնասվել է բազմաբնակարան շենքի տանիք։
Վնասված տան մոտ օպերատիվ ծառայություններ են աշխատում։ Վնասը հասցվել է տանիքին, սակայն մի քանի բնակարաններում ապակիներ են կոտրվել։
Բնակիչներին առաջարկել են գնալ ժամանակավոր տեղավորման կետեր։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։