Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Թուրքիան կշարունակի աջակցել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններին. Էրդողան

Անկարան «մեծ նշանակություն է տալիս Սև ծովում նավագնացության անվտանգությանը և կարևորում Էներգամատակարարման հուսալիության ապահովումը»:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Թուրքիան մտադիր է շարունակել աջակցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցային գործընթացին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։
«Թուրքիան կշարունակի աջակցել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններին, քանի որ մեր տարածաշրջանն ավելի մեծ խաղաղության և կայունության կարիք ունի», - ասվում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակի հայտարարության մեջ:
Բանակցությունների ընթացքում Էրդողանը նաև ընդգծել է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման կարևորությունը՝ նշելով, որ այդ հարցը շարունակում է մնալ տարածաշրջանի առանցքային հարցերից մեկը:
Բացի այդ, Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Անկարան հատուկ նշանակություն է տալիս էներգամատակարարման հուսալիությանը և մտադիր է զարգացնել տնտեսական համագործակցությունը Կիևի հետ, ներառյալ փոխադարձ առևտրի ծավալների ավելացումը:
Էրդողանը նաև գոհունակություն է հայտնել Պարսից ծոցի երկրների հետ Ուկրաինայի հարաբերությունների զարգացման կապակցությամբ:
Պուտինն ու Էրդողանը քննարկել են Մերձավոր Արևելքում շարունակվող էսկալացիան
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Ռուսաստանը մշտական հիմունքներով Թուրքիային է փոխանցում «Թուրքական» և «Երկնագույն» հոսքերի ենթակառուցվածքի համար աճող սպառնալիքի հետ կապված մտահոգությունները: Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել է Թուրքիայի կառավարության աղբյուրը, Անկարան արձանագրում է Մոսկվայից հաղորդագրությունները Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների և «Թուրքական հոսք» գազատարի սպառնալիքների մասին, համակարգումն իրականացվում է կանոնավոր հիմունքներով:
Վերջին ամիսներին ուկրաինական անօդաչուները բազմիցս հարձակվել են Սև ծովում՝ Թուրքիայի ափերի մոտ գտնվող նավթային լցանավերի վրա: Ուկրաինայի զինված ուժերի մասնակցությունը նման հարձակումներին դեկտեմբերին Guardian թերթին հաստատել էր ուկրաինական հատուկ ծառայությունների աղբյուրը։ Ինչպես նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, Ռուսաստանը կարծում է, որ Թուրքիայի շահերից է բխում թույլ չտալ այնպիսի անխոհեմ գործողություններ, ինչպիսիք են Սև ծովում լցանավերի վրա ուկրաինական հարձակումները:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աշխարհակարգում խորը ճգնաժամ կա. Էրդողան