Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. եղանակի տեսություն

Երևան. Արխիվային լուսանկար
Առավոտյան առանձին հատվածներում տեղումները կլինեն ինտենսիվ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. ՀայաստանիՀանրապետության տարածքում ապրիլի 4-ին շրջանների զգալի մասում, ապրիլի 5-ին, 6-ի ցերեկը, 7-8-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ ձյան և թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Ապրիլի 4-ի առավոտյան ժամերին առանձին հատվածներում տեղումները կլինեն ինտենսիվ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Նշվում է, որ ապրիլի 4-5-ին, 8-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 14-17 մ/վ արագությամբ:
Եղանակի տեսություն
Օդի ջերմաստիճանն ապրիլի 4-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի։
Երևան քաղաքում ևս ապրիլի 4-ին, 7-8-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Ապրիլի 5-ին և 6-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև։
Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 13-15 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +9...+11 աստիճան։