Աֆրիկայից եկած ավազամրրիկի պատճառով Անթալիան նարնջագույն է ներկվել. տեսանյութ

Երևույթն ուղեկցվել է տեսանելիության վատթարացմամբ և օդում փոշու բարձր խտությամբ։
Sputnik
Հյուսիսային Աֆրիկայից եկած հզոր ավազամրրիկի պատճառով թուրքական Անթալիաքաղաքը նարնջագույն-կարմիր երանգ է ստացել: Այս մասին հայտնում է տեղական «Antalyahakkinda» պորտալը։
Ավազե փոթորիկը կաթվածահար է արել Արիզոնայի Ֆինիքս քաղաքը. տեսանյութ
Հրապարակման մեջ նշվում է, որ Լիբիայից և հարևան տարածաշրջաններից բարձրացած փոշու և ավազի խիտ զանգվածները հարավային քամիներով հատելով Միջերկրական ծովը՝ հասել են Թուրքիայի հարավ: Մասնավորապես, ազդեցությունն առավել նկատելի է եղել Ալանիայում և Անթալիայի այլ շրջաններում:
«Փոշու մասնիկներով արևի լույսի բեկման փոփոխության պատճառով երկինքը անսովոր կարմիր-նարնջագույն երանգ է ստացել», - նշում է պորտալը:
Հաղորդվում է, որ երևույթն ուղեկցվել է տեսանելիության վատթարացմամբ և օդում փոշու բարձր խտությամբ, ինչը մտահոգություն է առաջացրել տեղի բնակիչների ու զբոսաշրջիկների շրջանում:
Ավելի վաղ նմանատիպ երևույթ էր նկատվել Հունաստանի Կրետե կղզում, որի երկինքը ծածկվել էր վառ կարմիր գույնի փոշու խիտ զանգվածով, առաջացնելով նաև տրանսպորտի խափանումներ:
Իրանում ավազամրրիկ է մոլեգնում, ավելի քան 1300 մարդ է հիվանդանոց տեղափոխվել. տեսանյութ
Փորձագետները տեղի ունեցածը բացատրում են այսպես կոչված «սահարական փոշու»՝ մանր մասնիկների տեղափոխմամբ, որոնք կարող են անցնել հազարավոր կիլոմետրեր և ժամանակավորապես փոխել մթնոլորտի գույնը: