Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ դատարանը սահմանեց տնային կալանք խափանման միջոցը

«Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը. Արխիվային լուսանկար
«Իմնեմնիմի» հաղորդաշարի մյուս համահեղինակ Նարեկ Սամսոնյանի խափանման միջոց տնային կալանքը մարտի 24–ին է փոխարինվել վարչական հսկողությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ դատարանը սահմանեց տնային կալանք խափանման միջոց՝ 2 ամիս ժամկետով: Նշենք, որ դատական հերթական նիստը Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում էր` դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ։
Նշենք, որ Սաղաթելյանը կալանքի տակ է շուրջ 6 ամիս։ Իսկ «Իմնեմնիմի» հաղորդաշարի մյուս համահեղինակ Նարեկ Սամսոնյանի խափանման միջոց տնային կալանքը մարտի 24–ին փոխարինվեց վարչական հսկողությամբ:
Հիշեցնենք` դիմակավորված ուժայինները 2025–ի նոյեմբերի 13-ի առավոտյան ներխուժեցին «Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տներ և ձերբակալեցին նրանց։ Դրանից հետո «Անտիֆեյքի» գրասենյակում խուզարկություններ իրականացվեցին, առգրավվեց ամբողջ տեխնիկան։
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վիրավորանքին արձագանքելու համար։ Նրանք մեղադրվում են «Խուլիգանություն՝ հաղորդակցման միջոցների օգտագործմամբ» հոդվածի հատկանիշներով։ Ավելի ուշ Սամսոնյանն ու Սաղաթելյանը կալանավորվեցին։