Փլուզում Երևանի Չարենցի փողոցում. տարհանել են 13 բնակչի

Փլուզման հետևանքով տուժածներ չկան։ Վնասվել է տան բակում կայանած «VAZ» մակնիշի ավտոմեքենան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Այս գիշեր Երևանի Չարենցի փողոցում փլուզում է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նվում է, որ դեպքի մասին ահազանգ է ստացվել ապրիլի 1-ին, ժամը 23։18-ին։ Ահազանգով հայտնել են, որ փլուզման հետևանքով կան արգելափակված քաղաքացիներ։
Օպերատիվ կառավարման կենտրոնը փլուզման մասին ահազանգը ստացել է ապրիլի 1-ին, ժամը 23։18-ին։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
«Պարզվել է, որ փլուզվել է Չարենցի փողոցի տներից (եռահարկ) մեկի պատը՝ մոտ 5 քմ, պատշգամբը և հարևանությամբ կառուցվող շենքի փորված հիմքի պատը․ տուժածներ չկան: Փրկարարները տնից տարհանել են 13 բնակչի»,–հայտնում է փրկարար ծառայությունը:
Փլուզման հետևանքով վնասվել է տան բակում կայանած «VAZ» մակնիշի ավտոմեքենան։
Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. վարորդներից մեկը տեղում մահացել է