ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 2-ին կեսօրից հետո, 3-5-ին ժամանակ առ ժամանակ, 6-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ապրիլի 3-5-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 14-17 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 2-3–ը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։
Երևան քաղաքում ևս ապրիլի 2-ի ցերեկը, 3-4-ին ժամանակ առ ժամանակ, 5-ի գիշերը սպասվում է անձրև։ Ապրիլի 5-ի ցերեկը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 15–17 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +9...+11 աստիճան։