Իրանը տարածաշրջանում պատերազմը դադարեցնելու ջանքերն արդյունավետ չի համարում. դիվանագետ

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանը մերժել է հակամարտությունն ավարտելու ԱՄՆ-ի առաջարկը և իր կողմից հինգ պայմաններ առաջադրել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի - Sputnik. Իրանն առայժմ դրական արդյունքներ չի տեսնում Մերձավոր Արևելքում պատերազմը դադարեցնելու միջնորդների ջանքերում: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Եգիպտոսում Իրանի դիվանագիտական առաքելության ղեկավար Մոջթաբա Ֆերդոուսիպուրը։
Ավելի վաղ իրանական «Press TV» հեռուստաալիքը, վկայակոչելով իր աղբյուրին, հայտնել էր, որ Իրանը մերժել է հակամարտությունն ավարտելու ԱՄՆ-ի առաջարկը՝ իր կողմից առաջադրելով հինգ պայմաններ, որոնք ներառում են փոխհատուցումներ և Իսլամական Հանրապետության դեմ պատերազմը չկրկնելու երաշխիքներ, ինչպես նաև Թեհրանի կողմից Օրմուզի նեղուցի նկատմամբ իշխանության միջազգային ճանաչումը:
«Ներկա պահին մենք այդ ջանքերը չենք համարում պատերազմի դադարեցման տեսակետից արդյունավետ։ Ես կարծում եմ, որ ԱՄՆ-ն և սիոնիստական ռեժիմը (Իսրայելը-խմբ.) նախկինի պես հրադադար չեն ցանկանում», - ասել է Ֆերդոուսիպուրը։
Դիվանագետի խոսքով՝ Իրանը ցանկանում է միջազգային ինստիտուտներից կամ տարածաշրջանային դերակատարներից ստանալ պատերազմն ավարտելու և այն ապագայում չկրկնելու երաշխիքներ:
«Միջնորդները՝ Թուրքիան, Պակիստանը, Եգիպտոսը և Սաուդյան Արաբիան, ջանքեր են գործադրում, բայց մենք դրանց որևէ լուրջ արդյունք չենք տեսել։ Հնարավոր է, որ նրանք չեն կարող կանգնեցնել պատերազմը», - հավելել է նա։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: