Ծեծկռտուք Չարենցավանի դատարանում. տուժածներ կան

Միջադեպը տեղի է ունեցել ՍԴ դատավորի ազգականի գործով դատական նիստի ժամանակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Չարենցավանի դատարանում այսօր ծեծկռտուք է տեղի ունեցել ամբաստանյալի ու տուժող կողմի հարազատների միջև։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց դատական դեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Ծովինար Խաչատրյանը։

«Կողմերը հարձակվել են իրար վրա, արդյունքում տուժել է դատական կարգադրիչը։ Նա ունի վնասվածք գլխի շրջանում։ Այս պահին իրեն բավարար է զգում»,– ասաց նա։

Ըստ լրատվամիջոցների` լարված իրավիճակը պահպանվում է, կարգադրիչների գործողությունների արդյունքում ծանր հետևանքներ չեն եղել, թեև, ըստ օպերատիվ տեղեկությունների, ծեծկռտուքի մասնակիցների մեջ եղել են նաև դանակով զինված քաղաքացիներ։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` միջադեպը տեղի է ունեցել ՍԴ դատավոր Արտակ Զեյնալյանի հորեղբոր թոռան՝ Սարգիս Զեյնալյանի սպանության գործով դատական նիստի ժամանակ։