Սոցիալական ցանցերում հրապարակվել են Բեյրութի բնակելի շենքերից մեկին իսրայելական հրթիռի հարվածից հետո տեղի ունեցած պայթյունի տեսանյութը:
Կադրերում երևում է, թե ինչպես են տեղի բնակիչները, այդ թվում՝ երեխաները, հարվածի պահին հանգիստ զբոսնում։
Լիբանանի առողջապահության նախարարության տվյալով` այսօր երկրի տարբեր շրջաններում իսրայելական հարվածների զոհ է դարձել 21 մարդ:
Այսպիսով` մարտի 2-ից ի վեր (այդ օրը հակամարտությունը սրվեց) զոհերի թիվը հասել է 1268-ի, վիրավորվել է 3750 քաղաքացի:
Հիշեցնենք` Իսրայելի բանակը մարտի 16-ին պաշտոնապես հայտարարեց, որ Լիբանանի հարավում ցամաքային գործողություն է սկսում, ինչին զուգահեռ մեծացավ Իսրայելի ՌՕՈւ-ի հարվածների ինտենսիվությունը Լիբանանի հարավային և արևելյան շրջանների, ինչպես նաև Բեյրութի հարավային արվարձանների և կենտրոնական թաղամասերի ուղղությամբ։