Գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը պատմել է` ինչու է աշխատանքի անցել սրճարանում

Գալուստյանը սրճարանում աշխատել է 2.5 ամիս։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Հայաստանը ներկայացնող գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը դեպրեսիայից խուսափելու համար մատուցողուհի է աշխատել սրճարանում։ Նա այդ մասին պատմել է ՌԻԱ Նովոստիին։
«Դեպրեսիա։ Կամ առնվազն շատ ծանր խանգարում։ Սարսափելի անհասկանալի վիճակ`ինչ գործ անել, որ ամբողջովին կլանի քեզ։ Աշխատանքի էի գնում առավոտյան 5:45-ին։ Սրահն էի պատրաստում հաճախորդների համար, 7:00-ին բացում էինք, և մինչև 16:00-ն ոտքի վրա էի։ Րոպե չունեի որևէ վատ բանի մասին մտածելու։ Մարդկանց հետ աշխատելը հեշտ չէ», – ասել է Գալուստյանը։
Նա հավելել է, որ 2.5 ամիս աշխատել է սրճարանում։
«Հարցազրույցի ժամանակ զվարճալի պահ եղավ։ Գործատուն հենց հարցազրույցի ժամանակ Google-ում փնտրեց, որ տեսնի` ով եմ ես։ Անմիջապես հարցրեց. «Դուք մի քանի օրո՞վ եք եկել մեզ մոտ»։ Բայց ես ասացի, որ կաշխատեմ այնքան ժամանակ, մինչև ինձ լավ զգամ։ Նրանք մտան իմ դրության մեջ», – նշել է գեղասահորդուհին։
Անաստասիա Գալուստյանը 26 տարեկան է։ Հայաստանի եռակի չեմպիոն է եղել մենասահքում, միջազգային մրցումների է մասնակցել Հայաստանի դրոշի ներքո։