ԵՐԵՎԱՆ, 31 մարտի - Sputnik. Բրյանսկի մարզի Սուզեմսկի շրջանի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարվածի հետևանքով խաղաղ բնակիչ է զոհվել, վեց մարդ վիրավորվել է: Այս մասին հայտնել Է մարզպետ Ալեքսանդր Բոգոմազը Max հարթակի իր ալիքում։
«Կիևի ռեժիմիհերթական արյունալի հանցագործության հետևանքով, ցավոք, մեկ խաղաղ բնակիչ է զոհվել, վեց բնակիչ վիրավորվել է»,- գրել է Բոգոմազը:
Մարզպետի խոսքով՝ հարվածը հասցվել է չեխական արտադրության «Վամպիր» տեսակի ռեակտիվ արկերով։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։