ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. ԱՄՆ Էլիտար 82-րդ օդադեսանտային դիվիզիայի առաջին զինվորականները ժամանել են Մերձավոր Արևելք։ Այս մասին գրում է «Reuters»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Պարբերականի հաղորդմամբ՝ սա առաջապահ ջոկատն է՝ Devil Brigade 1-ին բրիգադային մարտական խումբը, շտաբային սպաներ, կապի և լոգիստիկայի ստորաբաժանումներ։
Մարտիկների առջև դեռևս կոնկրետ խնդիր չի դրվել, սակայն նրանց տեղափոխումը տեղի է ունենում Իրանի տարածքում ցամաքային գործողություն իրականացնելու հնարավորության մասին տեղեկությունների ֆոնին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պենտագոնը մտադիր է տարածաշրջան ուղարկել մինչև 2 հազար դեսանտային։ Նաև օրերս հայտնի դարձավ ավելի քան 3 հազար ծովային հետևակայինների ժամանման մասին։
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն հրապարակավ բանակցությունների ուղերձներ է հղում, սակայն գաղտնի ցամաքային գործողություն է ծրագրում։