ԱՄՆ–ում 1 գալոն բենզինի միջին գինը գերազանցել է 4 դոլարը

Գնային ցատկը Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից մի քանի ամիս առաջ մեծացնում է քաղաքական ռիսկերը Թրամփի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. ԱՄՆ-ում մեկ գալոն բենզինի միջին մանրածախ գինը գերազանցել է 4 դոլարը (4, 018 դոլար)։ Այս մասին հայտնում են արտասահմանյան ԶԼՄ–ները՝ հղում անելով Ամերիկյան ավտոմոբիլային ասոցիացիային։
Նման գնաճ 2022 թվականի օգոստոսից ի վեր առաջին անգամ է գրանցվել և կապված է Իրանի դեմ ամերիկա–իսրայելական պատերազմի պատճառով թանկացած նավթի հետ։
Համեմատության համար նշենք, որ ռազմական գործողություններից առաջ 1 գալոն բենզինը գինը չէր հասնում 3 դոլարի։
«Նման գնային ցատկը մեծացնում է նաև քաղաքական ռիսկերը Թրամփի համար՝ միջանկյալ (Կոնգրեսի) առանցքային ընտրություններից մի քանի ամիս առաջ», – ասվում է հրապարակման մեջ։
Հանրապետականները դեռ մեծամասնություն են Կոնգրեսում։
Համաշխարհային արժութային պահուստներում դոլարի տեսակարար կշիռը 2025–ին շարունակել է նվազել
Նշենք, որ նավթի գինը վերջին մի քանի օրվա ընթացքում փոքր-ինչ նվազել է ԱՄՆ նախագահի կողմից Իրանի հետ գործարքի հնարավորության մասին հայտարարությունների ֆոնին։ Այնուամենայնիվ, գները դեռ գերազանցում են մեկ բարելի դիմաց 100 դոլարը. Brent տեսակի նավթը (միջազգային կողմնորոշիչ գին) արժե մոտ 119 դոլար, իսկ WTI-ը (ամերիկյան կողմնորոշիչ)՝ 102 դոլար։
Հավելենք, որ ԱՄՆ-ում վերամշակված նավթի մոտ 60%-ն արդյունահանվում է երկրի ներսում, ևս 25%-ը ներմուծվում է Կանադայից, 3%-ը՝ Մեքսիկայից, մնացածը՝ այլ երկրներից։
Այսինքն` ֆիզիկական մատակարարումների առումով ԱՄՆ-ն կախված չէ Հորմուզի նեղուցի շրջափակումից, սակայն Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը գնային առումով ազդում է բոլոր շուկաների վրա։