Ուկրաինան ԱԹՍ–ներով հարձակվել է Մելիտոպոլի վրա. խաղաղ քաղաքացիներ են տուժել

Տուժածներից 4-ը կանայք են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Զապորոժիեի մարզի Մելիտոպոլ քաղաքի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով 6 խաղաղ քաղաքացի է տուժել: Այս մասին հայտնել է մարզպետ Եվգենի Բալիցկին։
Մարզպետը նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերը հարվածային անօդաչուներով այսօր հարձակվել են Մելիտոպոլի վրա։

«ԱԹՍ-ների հարձակման հետևանքով տուժել է 6 խաղաղ քաղաքացի, որոնք գտնվում են բժիշկների հսկողության տակ. բարեբախտաբար նրանց կյանքին վտանգ չի սպառնում», - գրել է Բալիցկին «Max» հարթակում։

Մարզպետը հստակեցրել է, որ տուժածներից 4-ը կանայք են, 2-ը` տղամարդիկ. Նրանք գտնվել են հարվածի էպիկենտրոնի մոտակայքում:
Տեղում աշխատում են օպերատիվ ծառայությունները։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։