Տեղումները կշարունակվեն. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանը Երևանում կլինի ցերեկը 12-14, երեկոյան՝ 9-11 աստիճան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 30-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ գիշերը՝ ձյան, ցերեկը՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։
Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Եղանակի տեսություն
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, մարտի 30-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 14-17մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում մարտի 30-31-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։
Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կլինի այսօր ցերեկը 12-14, երեկոյան՝ 9-11 աստիճան։