ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. ՌԴ Բրյանսկի մարզի Պոնուրովկա գյուղում Ուկրաինայի զինված ուժերի անօդաչուների հարձակման հետևանքով երկու տղամարդ է վիրավորվել, հայտնել է մարզպետ Ալեքսանդր Բոգոմազը։
«Ուկրաինայի զինված ուժերը FPV անօդաչուներով հարձակվել են Ստարոդուբի քաղաքային շրջանի Պոնուրովկա գյուղի վրա։ Ցավոք, երկու խաղաղ բնակիչ է վիրավորվել։ Թեթև մարդատար ավտոմեքենա է վնասվել», – գրել է Բոգոմազը Telegram-ում։
Մարզպետը նշել է, որ վիրավոր տղամարդիկ տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրանց բուժօգնություն է ցուցաբերվել։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։