ԵՐԵՎԱՆ, 30 մարտի - Sputnik. Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը Միլանի ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ կորցրել է անձնագիրն ու բնակարանի բանալիները։ Այս մասին նա պատմել է «ALEKO In my bag» շոուի թողարկման ժամանակ։
Ավելի վաղ «Վնուկովո» օդանավակայանի ներկայացուցիչը հայտնել էր, որ Պետրոսյանի ուղեբեռը կորել է Իտալիայից վերադառնալու ճանապարհին։
«Երբ Միլանից դուրս էինք գալիս, նկատեցինք, որ չգիտենք՝ որտեղ են մեր բանալիները։ Հասկացանք, որ բանալիները օդանավակայանում չեն, պայուսակի մեջ էլ չկան։ Երբ ճամպրուկը Իտալիայից տեղ հասավ, բանալիները դրա մեջ էլ չէին։ Դրանք Միլանում են մնացել։ Հիմա նոր բանալիներ ունեմ։ Դա հեռախոս կորցնելուց վատ է, որովհետև գիշերելու տեղ չկար։ Ռուսական անձնագիրս նույնպես կորցրել եմ։ Վաղը չէ մյուս օրը կգնանք նորը հանելու։ Թե ինչպես եմ կորցրել, չգիտեմ։ Սովորաբար բոլոր փաստաթղթերը մայրիկիս սենյակում են լինում։ Չեմ հիշում՝ վերցրե՞լ էի այն, ինչ-որ պահի պետք էր եղել։ Կորավ ու կորավ»,-պատմել է մարզուհին։
Ադելիա Պետրոսյանը միակ ռուսաստանցի գեղասահորդուհին է, որին թույլատրվել էր մասնակցել Իտալիայում կայացած 2026 թվականի ձմեռային օլիմպիական խաղերին, որտեղ նա զբաղեցրել է վեցերորդ տեղը։
Պետրոսյանը 18 տարեկան է։ Նա Ռուսաստանի եռակի չեմպիոն է և Գրան պրիի եզրափակիչի եռակի հաղթող։