«Հաջորդը Կուբան կլինի». Թրամփը՝ իր նոր ծրագրերի մասին

ԱՄՆ նախագահի կարծիքով՝ Կուբան անկման վիճակում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ կարճ ժամանակ անց Կուբան «հաջորդը» կլինի ԱՄՆ-ի համար` չնշելով մանրամասները։
«Կուբան հաջորդը կլինի։ Այն ձախողակ երկիր է։ Առաջիկայում այն կփլուզվի։ Եվ մենք այնտեղ կլինենք՝ նրան օգնելու համար։ Մենք կլինենք այնտեղ՝ մեր հրաշալի կուբացի ամերիկացիներին օգնելու համար», – լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահը։
Թրամփի խոսքով` Կուբան անկման վիճակում է, սակայն նա չի պարզաբանել, թե ինչ նկատի ունի։
Միևնույն ժամանակ, Sputnik-ի հաղորդմամբ, ռուսական «Անատոլի Կոլոդկին» լցանավը մոտենում է Կուբայի ափերին։ ԱՄՆ առափնյա պահպանությունը չի խոչընդոտել նավին, որը 730 հազար բարել հում նավթ է տեղափոխում։
Կուբան անհաղթահարելի դիմադրություն կցուցաբերի ցանկացած արտաքին ագրեսորի. նախագահ
«Կոլոդկինը» դարձել է նավթով բեռնված առաջին լցանավը, որը կղզի է հասել ամերիկյան շրջափակման երեք ամիսների ընթացքում։ Վերլուծաբանների գնահատմամբ` այդ նավթը Կուբային կբավականացնի 3–4 շաբաթ։
Հունվարի վերջին ԱՄՆ նախագահը հրաման ստորագրեց, որի համաձայն` ԱՄՆ-ն կարող է ներմուծման մաքսատուրքեր սահմանել այն երկրների ապրանքների վրա, որոնք նավթ են վաճառում կամ մատակարարում Կուբային: Վենեսուելայից նավթի մատակարարումների դադարեցումից հետո կղզում վառելիքի պակասուրդը սրվեց:
«Մոտ ապագայում կհեռանանք Իրանից». Դոնալդ Թրամփի հայտարարությունների հերթական շարքը