Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինայի ԶՈւ-ն մոտ 120 անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Բելգորոդի մարզի վրա

Ուկրաինայի զինված ուժերի հարվածի տակ է հայտնվել Բելգորոդի մարզի 35 բնակավայր, հայտնել է Գլադկովը
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. Ուկրաինական զորքերն անցած օրվա ընթացքում 119 անօդաչուներով հարձակվել են Բելգորոդի մարզի 12 մունիցիպալիտետների վրա, մեկ մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել: Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
Մարզպետի տվյալներով՝ անցած օրվա ընթացքում Ուկրաինայի կողմից հարվածի տակ է հայտնվել 35 բնակավայր։ Արձակվել է 10 արկ, 57 ԱԹՍ խոցվել և ճնշվել է։ Հաշվետու ժամանակահատվածում տարբեր վնասներ են հայտնաբերվել մեկ բազմաբնակարան շենքում, 12 առանձնատներում, երկու սոցիալական օբյեկտներում, ենթակառուցվածքների օբյեկտում և 15 տրանսպորտային միջոցներում:
«Գրայվորոնսկի շրջանում Գրայվորոն քաղաքի, Գոլովչինո, Գորա-Պոդոլ, Դոբրոե, Դունայկա, Զամոստյե, Կոզինկա, Մոշչոնոե, Նովոստրոևկա-Պերվայա և Պորոզ գյուղերի վրա 2 հրետակոծության ընթացքում արձակվել է 10 զինամթերք և իրականացվել են 32 անօդաչու թռչող սարքերի հարվածներ, որոնցից 8-ը խոցվել են։ Գրայվորոն քաղաքում FPV-դրոնի հարվածից տղամարդ է մահացել»,- գրել է Գլադկովը իր Telegram ալիքում։
Նա հավելել է, որ Վալույսկի, Իվնյանսկի, Կորոչանսկի, Կրասնոգվարդեյսկի, Ռովենսկի և Յակովլևսկի շրջանների վրա խոցվել է 16 անօդաչու թռչող սարք։ Բելգորոդի շրջանում իրականացվել են 11 ԱԹՍ-ների հարձակումներ, որոնցից 8-ը ճնշվել և խոցվել են, վիրավորվել է մեկ տղամարդ։ Մարզի ղեկավարի խոսքով՝ Վոլոկոնովսկի, Կրասնոյարուժսկի և Նովոոսկոլսկի շրջանները ենթարկվել են 34 ԱԹՍ-ների հարձակման, որոնցից 14-ը խոցվել և ճնշվել են։
«Շեբեկինոյի շրջանում իրականացվել են 26 ԱԹՍ-ների հարձակումներ, որոնցից 16-ը ճնշվել և խոցվել են։ Շեբեկինո քաղաքում FPV-դրոնի պայթյունի հետևանքով սեփական տան բակում ամուսնական զույգ է տուժել։ Վոզնեսենովկա գյուղում ծառայողական պարտականություններ կատարելիս տուժել է «Օրլան»-ի երկու մարտիկ»,- հայտարարել է Գլադկովը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։