ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Այսօր և առաջիկա 2 օրերին Հայաստանի շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ տեղումներ են սպասվում` լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
«Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,– ասված է հաղորդագրությունում։
Երեկոյան ժամերին ժամանակ առ ժամանակ անձրև կգա նաև Երևանում։ Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +11–ից +13, գիշերը` +7-ից +9 աստիճանի սահմաններում։