Արման Ծառուկյանը կրկին հաղթել է Ջորջիո Պուլասին

Sputnik
Մարտի 29-ի գիշերը ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքում UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանի և ամերիկացի ըմբիշ ու բլոգեր Ջորջիո Պուլասի ռևանշ-գոտեմարտը «RAF 07» մրցաշարում ավարտվել է հայ ըմբիշի վստահ հաղթանակով։
​Ծառուկյանը վերահաստատել է իր առավելությունը՝ մրցակցին պարտության մատնելով 9:3 հաշվով: Այսպիսով, նա երկրորդ անգամ անընդմեջ հաղթանակ է տոնել ամերիկացի մարզիկի նկատմամբ։
​Հիշեցնենք, որ նրանց առաջին հանդիպումը կայացել էր «RAF 6» մրցաշարի շրջանակներում։ Այն նույնպես ավարտվել էր Ծառուկյանի հաղթանակով՝ 5:3։ Մենամարտի ավարտից հետո, սակայն, զանգվածային ծեծկռտուք էր սկսվել երկու կողմերի թիմերի ներկայացուցիչների միջև: