Սամվել Կարապետյանը թոռ է ունեցել

Փոքրիկին անվանակոչել են պապիկի անունով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Գործարար և բարերար Սամվել Կարապետյանը թոռ է ունեցել։ Տեղեկությունը հայտնել է նրա դուստրը` Տաթևիկ Կարապետյանը։ Լույս աշխարհ է եկել գործարարի որդու` Կարեն Կարապետյանի զավակը։
«Բարի գալուստ մեր ընտանիք, հորքուրի սեր»,– սոցցանցում գրել է Տաթևիկ Կարապետյանը։
Փոքրիկին անվանակոչել են պապիկի անունով՝ Սամվել։ Նա գործարարի 5-րդ թոռն է։