Ռուսաստանի ԱԴԾ աշխատակիցներն ահաբեկչություն են կանխել Ստավրոպոլում

Ահաբեկչությունը պետք է իրագործեր 20 տարեկան մի տղա, ուկրաինացի համակարգողները պայթեցրել են նրան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը Ստավրոպոլի երկրամասում իրավապահ մարմինների աշխատակցի դեմ ահաբեկչություն է կանխել:
20 տարեկան ռուսաստանցին Ուկրաինայի հատուկ ծառայությունների հանձնարարությամբ պետք է պայթեցներ իրավապահ մարմինների աշխատակցի անձնական ավտոմեքենան:
Նրա ձերբակալության ժամանակ համակարգողները հեռակառավարման միջոցով պայթեցրել են երիտասարդին:
Ուլյանովսկի բնակիչը Կիևին տվյալներ է փոխանցել ԱԹՍ–ներ արտադրող ձեռնարկության մասին