Իսրայելական հարվածի հետևանքով լիբանանցի լրագրողներ են զոհվել

Նախնական տվյալով՝ լրագրողները հարվածի պահին մեքենայում են եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով 2 լրագրող է զոհվել։ Լուրը հայտնում է RT-ն:
Մահացածները «Al Mayadeen»–ի և «Al-Manar»–ի թղթակիցներ են։ Նրանք զոհվել են Քֆարհուն բնակավայրից Ջեզին տանող ճանապարհին. Իսրայելը հարված է հասցրել նրանց ավտոմեքենային։
Ֆաթիմա Ֆթունին և Ալի Շուայբան

«Al Mayadeen»–ը հայտնել է, որ զոհված լրագրողներից մեկը Հարավային Լիբանանում իրենց թղթակից Ֆաթիմա Ֆթունին է։ Նա «Al-Manar» հեռուստաալիքի թղթակից Ալի Շուայբայի հետ եղել է «Press» գրությամբ մեքենայում։ Շուայբայի մահը հաստատել է նաև «Al-Manar»–ը։

Սա առաջին դեպքը չէ, երբ հարվածների տակ են հայտնվում «Al Mayadeen»-ի թղթակիցները։ 2023 և 2025 թվականներին իսրայելական հարձակումների հետևանքով զոհվել են լրատվամիջոցի 4 աշխատակիցներ։
«Սա լրագրողների վրա Իսրայելի համակարգված հարձակումների մի մասն է։ Վերջին երեք տարվա ընթացքում Իսրայելը հարյուրավոր լրագրողների է սպանել ամբողջ տարածաշրջանում՝ փորձելով կանխել իրական հանցագործությունների լուսաբանումը», - ասված է «Al Mayadeen»–ի հաղորդագրության մեջ:
Միաժամանակ «Al Jazeera»–ն, հղում անելով AFP-ին, հայտնում է, որ ավիահարվածի հետևանքով 3 լրագրող է զոհվել: Երրորդ զոհի մասին տվյալներ դեռ չկան: Իսրայելական ՑԱԽԱԼ-ը պնդում է, որ Ալի Շուայբան կապ է ունեցել «Հզբոլլահի» հետ, այդ պատճառով էլ սպանվել է:
Հիշեցնենք` Իսրայելի բանակը մարտի 16-ին պաշտոնապես հայտարարեց, որ Լիբանանի հարավում ցամաքային գործողություն է սկսում, ինչին զուգահեռ մեծացավ Իսրայելի ՌՕՈւ-ի հարվածների ինտենսիվությունը Լիբանանի հարավային և արևելյան շրջանների, ինչպես նաև Բեյրութի հարավային արվարձանների և կենտրոնական թաղամասերի ուղղությամբ։
Իսրայելական ՌՕՈւ–ն հարվածել է լիբանանյան Սուր քաղաքի բնակելի թաղամասին