Հայաստանում կրկին երկրաշարժ է գրանցվել

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Հայաստանի Գեղարքունիքի մարզում` Մարտունի քաղաքի մոտակայքում, կրկին երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը։
«Մարտի 28-ին` ժամը 14:26-ին, Մարտունի քաղաքից 15 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 2.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել»,–ասված է հաղորդագրությունում։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը 2-3 բալ ուժգնությամբ զգացվել է Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղում:
Հիշեցնենք` Մարտունի քաղաքի մոտակայքում երկրաշարժ էր գրանցվել նաև մարտի 24-ին։