Դաղստանում հորդառատ անձրևներից հետո հեղեղումներ են սկսվել, տասնյակ տներ հայտնվել են ջրի մեջ։ Ամենածանր իրավիճակը Մախաչկալայում է։
Նախնական տվյալներով՝ էլեկտրամատակարարման խափանման պատճառով առանց լույսի է մնացել շուրջ 60 հազար մարդ։ Էլեկտրաէներգիայի անջատումներ են գրանցվել ոչ միայն մայրաքաղաքում, այլև հանրապետության 14 շրջաններում։
Դերբենտում գետերը դուրս են եկել ափերից։ Խասավյուրտում ջրհեղեղի հետևանքով քանդվել է երկաթուղային կամուրջը։