Ավստրալիայի երկինքը կարմրել է «Նարել» արևադարձային ցիկլոնի պատճառով։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Երևույթը նկատել են Կարնարվոն քաղաքի բնակիչները։
Գասկոյնի ափերի մեծ մասում գործում է արտակարգ իրավիճակի նախազգուշացում։
Ցիկլոնը հորդառատ անձրևների, մինչև 250 կմ/ժ արագությամբ քամու և վտանգավոր մակընթացության պատճառ է դարձել։
Փոթորիկն արդեն անցել է հյուսիս-արևմտյան ափով, տների տանիքներ է պոկել, ծառեր է արմատախիլ արել ու վնասել հաղորդակցությունները:
Հազարավոր բնակիչներ զրկվել են էլեկտրաէներգիայից և ջրից։