Առանձին շրջաններում քամին կուժգնանա. եղանակի տեսություն

Երևան. Արխիվային լուսանկար
Որոշ շրջաններում կանձրևի, մայրաքաղաքում` ոչ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik․ Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 28-ի և 29-ի ցերեկը, 30-31-ին, ապրիլի 1-ին ժամանակ առ ժամնակ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Մարտի 28-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 14-17մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 28-29-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում մարտի 28-ի ցերեկը, 29-ի գիշերը, ապրիլի 1-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 29-ի երեկոյան, 30-31-ին, ապրիլի 1-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև։
Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 15–17 աստիճան տաքություն, իսկ երեկոյան +9...+11 աստիճան։