Ուլյանովսկի բնակիչը Կիևին տվյալներ է փոխանցել ԱԹՍ–ներ արտադրող ձեռնարկության մասին

ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը հրապարակել է տղամարդուն ձերբակալելու կադրերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Ուլյանովսկի բնակիչը կասկածվում է Ուկրաինայի հատուկ ծառայություններին ՌԴ ՊՆ–ի համար անօդաչուներ արտադրող ձեռնարկության մասին տվյալներ փոխանցելու մեջ։ ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը ձերբակալել է նրան։
Գերատեսչության տվյալներով` նա Ռուսաստանի քաղաքացի է, 21 տարեկան։
Ենթադրվում է, որ տղամարդը գործել է Ուկրաինայի անվտանգության ծառայության առաջադրանքով՝ տեղեկություններ հավաքելով և փոխանցելով ռազմական հատուկ գործողության ընթացքում օգտագործված անօդաչուների արտադրման մասին։
ՌԴ ԱԴԾ–ն ձերբակալել է մի օտարերկրացու, որի մոտ ավելի քան 500 ռումբ է հայտնաբերվել
ԱԴԾ վարչության քննչական բաժինը քրեական գործ է հարուցել ՌԴ ՔՕ 275-րդ հոդվածի («պետական դավաճանություն») հատկանիշներով։
ԱԴԾ-ն տեղեկացրել է, որ կասկածյալի նկատմամբ նախկինում գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 205.1 հոդվածի 4-րդ մասի («օժանդակում ահաբեկչական գործունեությանը») հատկանիշներով։ Քննության վարկածով՝ նա Telegram–ում հաղորդագրություններ է տեղադրել` Ուկրաինայի հատուկ ծառայությունների հետ կապված կառույցներին աջակցելու համար միջոցներ հավաքելու նպատակով։
Ինգուշեթիայի 3 բնակիչ է ձերբակալվել ուկրաինական կապի հանգույց ստեղծելու համար. ՌԴ ԱԴԾ