Ուկրաինական հարվածների հետևանքով Բելգորոդի մարզում 1 մարդ մահացել է, 2–ը` վիրավորվել

Ստացած վնասվածքներից տեղում մահացել է մի տղամարդ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի հարվածների հետևանքով Բելգորոդի մարզում 1 մարդ է մահացել, ևս 2-ը` վնասվածքներ ստացել։ Վիրավորներից մեկը «Օրլան» ստորաբաժանման զինծառայող է։ Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Ուկրաինայի զինված ուժերի հարվածների հետևանքով մահացածը քաղաքացիական անձ է։ Շեբեկինոյի շրջանի Մալոմիխայլովկա գյուղում ԱԹՍ–ն հարվածներ է հասցրել մեքենային։ Ստացած վնասվածքներից տեղում մահացել է մի տղամարդ», - տելեգրամյան ալիքում գրել է Գլադկովը։
Մարզպետի խոսքով` Շեբեկինոյի շրջանի Նեժեգոլ գյուղում ԱԹՍ–ի հարվածից վնասվածք է ստացել «Գազել» մակնիշի միկրոավտոբուսի վարորդը։ Որովայնի շրջանում բեկորային վերքեր ստացած տղամարդը տեղափոխվել է տեղի հիվանդանոց և բժշկական օգնություն ստացել։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։