Իրանը հարվածել է Քուվեյթի խոշորագույն առևտրային նավահանգստին

Շուվեյխ նավահանգիստը գտնվում է մայրաքաղաքից ոչ հեռու տեղակայված արդյունաբերական գոտում։
Sputnik
Քուվեյթի խոշորագույն առևտրային նավահանգիստ Շուվեյխը ենթարկվել է իրանական դրոնների գրոհին։ Այս մասին հայտնում է Sputnik գործակալությունը։
Իշխանությունների տվյալներով՝ զոհեր և տուժածներ չկան: Շուվեյխ նավահանգիստը գտնվում է մայրաքաղաքից ոչ հեռու տեղակայված արդյունաբերական գոտում։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: