Իրանը հարձակվել է Հորմուզի նեղուցով անցնող կոնտեյներային նավի վրա։ Այս մասին հաղորդվել է սոցցանցերում։
ԶԼՄ–ների տվյալներով` նավն ընթանում էր Պակիստանի դրոշի ներքո։
Այլ աղբյուրների համաձայն` այն պատկանում է Թաիլանդին։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Հորմուզի նեղուցը ռազմավարական նշանակություն ունի ինչպես տարածաշրջանի երկրների ռազմական անվտանգության, այնպես էլ համաշխարհային առևտրի տեսանկյունից: Այս ծովային ճանապարհը Պարսից ծոց միակ անցումն է ինչպես ռազմական, այնպես էլ առևտրային նավերի համար: