Հորդառատ անձրևների հետևանքով Սյունիքում գետերի մակարդակը բարձրացել է, ճանապարհներին առաջացել են քարաթափումներ և այլ խոչընդոտներ։ Sputnik Արմենիայի տեսանյութում Վաչագան գետն է։
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը ֆեյսբուքյան էջում հորդորում է հեռու մնալ գետամերձ տարածքներից, չմոտենալ վարարած գետերին, ճանապարհներին լինել առավել ուշադիր։
Ճանապարհային դեպարտամենտը հայտնում է, որ ճանապարհները սպասարկող կազմակերպություններն ուժեղացված ռեժիմով իրականացնում են մաքրման և ճանապարհների անցանելիության ապահովման աշխատանքներ։
Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնն ավելի վաղ զգուշացրել էր, որ Հայաստանի գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում: