Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ Բրյանսկի շրջանում խաղաղ բնակչուհի է զոհվել ուկրաինական ԱԹՍ-ի հարձակման հետևանքով

Զոհվածի ընտանիքին անհրաժեշտ աջակցություն և նյութական օգնություն կցուցաբերվի, հավաստիացրել է տարածաշրջանի ղեկավարը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Սուզեմսկի շրջանի Զերնովո գյուղում խաղաղ բնակչուհի է զոհվել «կամիկաձե» դրոններով հարձակման հետևանքով: Այս մասին հայտնել Է ՌԴ Բրյանսկի մարզի ղեկավար Ալեքսանդր Բոգոմազը Telegram-ալիքում:
«Ուկրոնացիստները հերթական բարբարոսական հարվածն են հասցրել մեր սահմանագծին։ Ուկրաինայի զինված ուժերը «կամիկաձե» դրոններով հարձակվել են Սուզեմսկի շրջանի Զերովո գյուղի վրա։ Կանխամտածված և ստոր հարվածի հետևանքով, ցավոք, խաղաղ բնակիչ է զոհվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Բոգոմազը խորինցավակցություն է հայտնել զոհվածի հարազատներին ևհավելել, որ անհրաժեշտ ողջ աջակցությունն ու նյութական օգնությունը կցուցաբերվի:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։