Պեսկովը նշել է Ուկրաինայի շուրջ բանակցությունների հիմնական թեմաներից մեկը

Ուկրաինայի շուրջ բանակցությունների ընթացքում Ռուսաստանի համար խիստ հետաքրքրություն ներկայացնող հարցերը դեռ համաձայնեցված չեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Տարածքային հարցը Ուկրաինայի շուրջ բանակցությունների քննարկման հիմնական թեմաներից մեկն է։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ամենասկզբից բոլորի համար պարզ էր, և մենք բազմիցս այդ մասին խոսել ենք, որ տարածքային հարցի նման հարցերը քննարկման հիմնական թեման են», – ասել է նա լրագրողներին։
ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղարն ընդգծել է, որ այս թեմայի շուրջ որևէ առաջընթաց չի եղել։ «Մինչև օրս չկա», – ասել է Պեսկովը։
Կրեմլի ներկայացուցիչը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Ռուսաստանը բաց է բանակցությունների համար և կապի մեջ է ամերիկացիների հետ։ Մոսկվան ակնկալում է, որ կարգավորման շուրջ բանակցությունները կշարունակվեն, երբ թույլ տան հանգամանքները։
Պեսկովի խոսքով՝ Ուկրաինայի շուրջ եռակողմ բանակցությունների ընթացքում հաջողվել է որոշակի տարածություն հաղթահարել հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Սակայն Ռուսաստանի համար խիստ հետաքրքրություն ներկայացնող հարցերը շարունակում են մնալ չհամաձայնեցված։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաև կեղծ է որակել մի շարք արևմտյան ԶԼՄ–ների այն տեղեկությունները, թե Իրանի դեմ ԱՄՆ–ի և Իսրայելի գործողությունների մեկնարկից հետո Մոսկվան իբր հետաքրքրված չէ Ուկրաինայի շուրջ «գործարքով»:
2026 թվականին Ռուսաստանը, Ուկրաինան և ԱՄՆ-ն եռակողմ բանակցությունների երեք փուլ անցկացրին Աբու Դաբիում և Ժնևում: Վերջին հանդիպումը տեղի ունեցավ փետրվարի 17-18-ին: Հաջորդ փուլը նախատեսված էր մարտին ԱՄԷ-ում, սակայն Մերձավոր Արևելքում սկսված պատերազմի պատճառով չկայացավ:
Կրեմլում մեկնաբանել են Մերձավոր Արևելքի վերաբերյալ «ԱՄՆ–ի խաղաղության ծրագրի» մասին լուրը