ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Իսրայելական ԶԼՄ-ները հայտնում են Իրանի ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հրամանատար Ալիռեզա Թանգսիրիի մահվան մասին:
«The Jerusalem Post»ը, հղում անելով իր աղբյուրին, գրում է, որ Թանգսիրին զոհվել է Իրանի հարավում գտնվող Բենդեր Աբբաս նավահանգստային քաղաքին հասցված հարվածի հետևանքով:
Թանգսիրին հակամարտության սկզբում հայտարարում էր, որ Իրանի հակառակորդների հետ կապված ոչ մի նավ իրավունք չունի անցնել Հորմուզի նեղուցով։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 17-ին սպանվեց Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: