ՀՕՊ ուժերը Մոսկվայի ուղղությամբ թռչող 3 ԱԹՍ են խոցել. Սոբյանին

Ուկրաինական զորքը պարբերաբար գրոհներ է ձեռնարկում Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Մոսկվայի ուղղությամբ թռչող 3 անօդաչու թռչող սարք են խոցել։ Այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
«Բեկորների ընկնելու վայրում այս պահին աշխատում են արտակարգ ծառայությունների մասնագետները»,- գրել է Սոբյանինը Max հարթակում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։